Ֆրանսիական Total ընկերությունը հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանում գազային կոնդենսատի նոր հանքավայր է բացում, գրում է RIA Novosti-ն: Հանքահորը կբացվի Էրբիլ քաղաքից 60 կմ հեռավորությամ վրա գտնվող Ջիսիկ-1 օբյեկտում:
Ընկերությունից հայտնել են, որ նախնական հետազոտությունները ցույց ե տալիս, որ հանքավայրում հնարավոր կլինի օրական արդյունահանել 3-4 միլիոն խորանարդ մետր գազ:
Ջիսիկ-1-ը պատկանում է Հարիր հանքավայրերի համալիրին, որտեղ Total-ն ունի 35% մասնաբաժին: Այստեղ 45% մասնաբաժին ունի նաև ամերիկյան Marathon Oil-ը:







































