ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն համատեղ հայտարարություն են տարածել, որում տեղեկացնում են, որ Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկված է, հաղորդում է AP-ը:
Պատժամիջոցները կիրառվել են, որովհետև բալկանյան այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող իրավիճակը մինչ օրս չի շտկվել, և այն համատեղ երեք նախագահ ունի: Որակազրկումն ուժի մեջ կլինի մինչև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նոր հայտարարություն տարածելը:
Այժմ ո՛չ ակումբները, ո՛չ էլ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն իրավունք չունեն մասնակցելու ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող որևէ մրցաշարի:









































