Հունգար արվեստաբան Գերգելի Բարկին, որն աշխատում է Բուդապեշտի ազգային թանգարանում, հոլիվուդյան «Ստյուարտ Լիթլ» ֆիլմը դիտելիս հայտնաբերել է հունգար հայտնի նկարչի՝ Ռոբերտ Բերենի անհետացած գլուխգործոցը, որը կորել էր անցած դարի 20-ականներից: Այս մասին հայտնում է The New York Post-ը:
Փորձագետը այդ կտավը տեսել էր սև-սպիտակ նկարի վրա: Նա հարցում էր ուղարկել ֆիլմը նկարահանող խմբին ու ստացել ռեժիսորի օգնականի պատասխանը, որը ինչպես պարզվել է, կտավը գնել էր Փասադենայի հնաոճ իրերի խանութներից մեկում՝ ընդամենը 500 դոլարով:
Չիմանալով կտավի իրական արժեքի մասին՝ նա կտավը օգտագործել էր Լիթլների ընտանիքի դեկորացիաները զարդարելու համար:
Փորձագետի շնորհիվ՝ կտավը վերադարձվել է Հունգարիային: