The Express-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է փոխել ակումբային գրանցումը: Նման որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Նշվում է, որ «Ռեալ»-ը պատրաստ է Բենզեմայի ծառայություններից հրաժարվել 48 մլն եվրոյի դիմաց:
Բենզեմայի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը: Ֆուտբոլիստի՝ ակումբային գրանցումը փոխելուն կարող է խոչընդոտել նրա բարձր աշխատավարձը: Ֆուտբոլիստը շաբաթական ստանում է 180.000 եվրո:










































