Եգիպտոսի ոստիկանության քննչական կենտրոնը կարողացել է բացահայտել առեղծվածային սպանությունը, որը կատարվել է Դումյաթ քաղաքում: Համոզիչ վկայությունների շնորհիվ դատախազությունը կարողացել է պարզել, որ տղամարդուն սպանել է ընտանեկան կյանքից որոշ առումով չբավարարված կինը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Դումյաթի հիվանդանոցի տնօրենը քննչական դեպարտամենտին տեղեկացրել էր, որ անհետաձգելի օգնության բաժանմունք է ընդունվել կահույքի ֆաբրիկայի 35-ամյա աշխատակիցը՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով, կտրված երակներով: Հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նա մահացել էր:
Քննիչները պարզել են, որ միջադեպի հետևում կանգնած է հանգուցյալի 28-ամյա կինը՝ Նավֆան: Հենց նա է Մուհամմեդի վրա դանակով հարձակվել ընտանեկան վեճերի պատճառով:
Հարցաքննության ժամանակ կինը հաղորդել է, որ արդեն 3 տարի է՝ ամուսնացած է և չնայած դրան՝ շարունակում է կույս մնալ:
Կինը մեղքը խոստովանել է այն բանից հետո, երբ նրան է ներկայացվել դիահերձման և մահվան պատճառների մասին զեկույցը:









































