Իտալիայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում շաբաթ օրը լիբիական Բենղազի քաղաքում Իտալիայի հյուպատոս Գուիդո դե Սանկտիսի մեքենայի վրա իրականացված հարձակման գործով: Այս մասին գրում է Corriere della Sera-ն:
Հռոմում առաջին հերթին ցանկանում են պարզել՝ հարձակվողների թիրախում հենց հյուպատո՞սն է եղել:
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան հայտնի էր դարձել, որ անծանոթները կրակ են բացել Սանկտիսի զրահապատ մեքենայի ուղղությամբ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հյուպատոսը պաշտոնական միջոցառումից հետո դուրս է եկել քաղաքային հյուրանոցներից մեկից: Կրակը բացել են մեքենայի միջից:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հարձակվողներին ձերբակալել չի հաջողվել:









































