Ամերիկացի զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նյույորքյան մետրոպոլիտենի գնացքի վագոնում: Այս մասին հայտնում է New York Daily News-ը: 26-ամյա Հեկտոր Իրակլիոտիսը և 25-ամյա Տատյանա Սանդլերը (Նյու Յորք է եկել Ուկրաինայից) երդումներ են փոխանակել, երբ գնացքը շարժվել է Բրուկլինից մանհեթենյան կամրջով:
Զույգը պատմել է, որ իրենք որոշել են արարողությունը նշել մետրոյում, քանի որ տրանսպորտի այդ տեսակը կարևոր դեր է խաղացել իրենց հարաբերություններում:
Սանդլերը հստակեցրել է, որ մետրոյի վագոնում հարսանիք անելու գաղափարը ամուսնունն է:
Ամուսնական երդումների փոխանակումից հետո ներկա ուղևորները ծափահարել են նրանց, որից հետո զույգն ուղևորվել են տեղի բարերից մեկը:















































