Վրաստանում բանտարկյալների լայնամասշտաբ համաներումն ուժի մեջ է մտել: Առավոտյան ազատ է արձակվել 190 քաղբանտարկյալ, որոնց թվում են նախկին իշխանությունների կողմից «ռուս լրտեսների ցանցի» անդամներ համարվող Ռուբեն Շիկոյանը, Տարիել Աբաշիձեն, Գելա Կակաբաձեն, Վյաչեսլավ Պլուժնիկովը և այլք: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ազատ է արձակվել նաև քաղբանտարկյալ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ, Վրաստանի հավաքականի խաղացող Գիորգի Դեմատրիձեն, որին նախկին իշխանություններն ազատազրկել էին քրեական աշխարհի հետ կապի համար:











































