Արագ արձագանքման ուժերի առաջադեմ խումբը, որը ՆԱՏՕ-ն որոշել է ստեղծել Ուելսում սեպտեմբերին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ՝ դաշինքի մարտական պատրաստության ապահովման գործողությունների ծրագրի շրջանակում, կսկսի գործել 2016 թվականին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ 2016 թվականին գործարկենք այդ ուժերը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա հիշեցրել է, որ առաքելության հիմնական գծերը կուրվագծվեն փետրվարին՝ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների կողմից:








































