Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կրել է 8-րդ պարտությունը բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ հորիզոնականը:
Յուրգեն Կլոպի թիմը երբեք նման արդյունք չի գրանցել: Վերջին 4 տարիներին թիմն ընդհանրապես 1 մրցաշրջանում 8 պարտություն չի ունեցել Բունդեսլիգայում:
Նման արդյունք դորտմունդյան ակումբը գրանցել է 1985/86թթ մրցաշրջանում: 13 խաղից հետո թիմի ակտիվում կար ընդամենը 10 միավոր: «Բորուսիա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 1985/86թթ մրցաշրջանից հետո թիմն առաջին անգամ հայտնվել է մրցաշարային աղյուսակի վերջին տեղում:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 13-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ը սեփական հարկի տակ «Բորուսիա»-ին հաղթեց 2:0 հաշվով:







































