Ֆրանսիան բարձրացնում է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրում մինչև նախավերջին` «կարմիր» մակարդակ՝ Մալիի ռազմական օպերացիայի պատճառով: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Մասնավորապես, ուժեղացվելու է վերահսկողությունը հասարակական շինությունների ու տրանսպորտի նկատմամբ:
Օլանդը ընդգծել է, որ նախօրեին սկսված ռազմական օպերացիան դեռ չի ավարտվել:
«Մենք մտադիր ենք այն ավարտին հասցնել»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը, որի խոսքերը մեջբերում են լրատվամիջոցները:
Ավելի վաղ Մալիի իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչ Անսար Դենին հայտարարել էր, որ ֆրանսիական զինվորականների ներխուժումը Մալի կարող է մեծ սպառնալիք առաջացնել Ֆրանսիայի քաղաքացիների համար:











































