Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգում վաճառվել է վիճակախաղի երջանիկ տոմս, որը շահել է 25 մլն դոլար: Այս մասին հայտնել են Atlantic Lottery ասոցիացիայի ներկայացուցիչները, որը երկրում անցկացնում է մոտ տասնյակ վիճակախաղեր:
Հայտնի է, որ ամենահայտնի Lotto Max վիճակախաղի բաղձալի տոմսը գնել են նահանգի մայրաքաղաքում՝ Ֆրեդերիկտոնում:
Երջանիկ հաղթողի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա:
Վիճակախաղի կազմակերպիչները նշել են, որ իրենց վիճակախաղում հաղթելու հավանականությունը 1-ը 28 մլն-ի հարաբերակցությամբ է:
Lotto Max-ը Կանադայում գործում է 2009-ից:







































