Տիբեթի բնակիչը ինքնահրկիզվել է` ի նշան չինական իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի:
Ինչպես հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված Free Tibet կազմակերպությանը, ինքնահրկիզման ակտը իրականացվել է տեղական ժամանակով ժ. 13:00-ին: Սա այս տարվա առաջին ինքնահրկիզման դեպքն է:
Ավելի վաղ հաղորդում էին, որ չինական իշխանության դեմ պայքարը Տիբեթում նոր փուլ է մտել: Նոյեմբերի տվյալներով՝ ավելի քան 20 մարդ ինքնահրկիզվել է Արևմտյան Չինաստանում: Վերլուծաբանների կարծիքով` ինքնահրկիզումների թվի կտրուկ աճը վկայում է Տիբեթում չինական իշխանությունից ազատագրվելու պայքարի նոր փուլի մասին: Վերջին ամիսների ընթացքում ինքնահրկիզվում են սովորական մարդիկ, այլ ոչ թե բուդդայական քահանաները, որոնց նկատմամբ իշխանությունները ավելի հեշտորեն էին կարողանում վերահսկողություն սահմանել:
Չինական իշխանությունները պնդում են, որ տիբեթցիները համագործակցում են արտասահմանյան անջատողականների հետ, որոնք ևս հանդես են գալիս Տիբեթի անկախացման օգտին:
c









































