Հունվարի ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ Թորոսգյուղ-Գոգհովիտ ավտոճանապարհին: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ջիպ շիրոկի» մակնիշի 88 tr 883 պետհամարանիշով (վարորդ Դավիթ Կարապետյան) ավտոմեքենան: