Մեծ Բրիտանիայում նորածին տղաների շարքում ամենատարածված անունը Մուհամմադն է: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով հղի կանանց համար աշխարհում ամենամեծ պորտալին՝ Babycentre-ին: Այս տարի անունը դիրքերը բարելավել է 27 կետով և դարձել առաջատար՝ հետ մղելով այդ երկրի ավանդական անուններին՝ Օլիվեր, Ջեք, Նոյ, Հարի, Չարլի և Ջեյմս:
Մուհամմադ անվամբ ավանդաբար կոչում են արաբ ընտանիքների առաջնեկներին: Մուսուլմանական անունների աճող ժողովրդականությունը վկայում է Մեծ Բրիտանիայի մշակութային բազմազանության զարգացման մասին՝ ասել է կայքի գլխավոր խմբագիր Սառա Ռեդշոուն: Մեծ ժողովրդականություն են վայելում նաև Օմար, Ալի և Իբրահիմ անունները:
Աղջկա անունների շարքում առաջատար են Սոֆյան, Էմիլին և Լիլին:
Վարկանիշում են հայտնվել արաբական երկրներում մեծ տարածում ունեցող Մարիամ և Նուր անունները:








































