1935թ. դեկտեմբերի 1-ին Նյու Յորքում ծնվել է հեղինակային կինոյի վարպետ, «Օսկարի» քառակի մրցանակակիր Վուդի Ալենը (իսկական անունը՝ Ալեն Ստյուարտ Քոնիգսբերգ):
Այդ կեղծանունը «ինտելեկտուալ կատակերգության» հիմնադիրը ձեռք է բերել դեռևս երիտասարդ տարիներին, երբ սկսել է ոչ մեծ հումորեսկներ գրել թերթերի և հեռուստաշոուների համար:
1957-ից Վուդին ինքն է բեմ բարձրանում՝ իր ֆելիետոններով:
Իր առաջին կինոնկարը՝ «Ինչ է պատահել, վագրային Լիլյա», ռեժիսոր Վուդի Ալենը նկարահանել է 1966-ին, ապա դրան հետևեցին մի շարք կատակերգական ֆիլմեր:
1970-ականների սկզբին Վուդի Ալենի կարիերան մեծ վերելք է ապրում՝ որպես «ինտելեկտուալ կատակերգության» ժանրում ռեժիսոր, սցենարիստ և դերասան:
Քառակի օսկարակիր Վուդին ստացել է նաև մի շարք միջազգային մրցանակներ: