Նորվեգիայում նոր ռեկորդ է գրանցվել հրավառությունների ոլորտում, գրում է The Local-ը: Դիտարժան շոուն կազմակերպվել է 10 հազար բնակչություն ունեցող նորվեգական Սենգե (Søgne) քաղաքում Svea Fyrverkerier ընկերությունը կողմից:
Հրավառությունը նվիրված է եղել Նորվեգիայի սահմանադրության 200-ամյակին: Շոուն տևել է 20 րոպե, որի ընթացքում երկինք է արձակվել 540 382 փիրոտեխնիկական արկ: Շոույի հիմնական գույները եղել են կարմիրը, կապույտը և սպիտակը՝ համապատասխան Նորվեգիայի դրոշի գույների:
Հիաыքանչ հրավառությանը հետևել է 15 հազար մարդ, այդ թվում Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներг, ովքեր էլ նորվեգական հրավառությանը շնորհել են աշխարհի նոր ռեկորդը:
Հրավառության բնագավառում նախորդ ռեկորդը գրանցվել էր Դուբայում՝ ամանորյա տոնախմբություններին: Այդ ժամանակ երկինք էր արձակվել 6 րոպեում 479 651 լիցք:










































