Նիդերլանդների ոստիկանությունը Ռոտերդամի օդանավակայանում առգրավել է 120 միլիոն եվրո արժողությամբ 3000 կգ կոկաին: Այս մասին հաղորդում է Bild պարբերականը:
Ըստ տեղի դատախազության տվյալների՝ Կոստա-Ռիկայից բերվող թմրանյութը լցված է եղել 3300 փոքր փաթեթների մեջ և թաքցված մանիոկ արևադարձային բույսի արմատների հետ:
Ինչպես նշվում է, սա Ռոտերդամի օդանավակայանում հայտնաբերված թմրանյութերի երկրորդ խոշորագույն խմբաքանակն է: 2005 թ. մաքսակետում առգրավվել էր 4200 կգ կոկաին:










































