ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, որը երեկ ներկա էր Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարին, համամիտ չէ Կոմունիստական կուսակցության այն տեսակետին, թե Եվրասիական տնտեսական միությոնը խորհրդային բարքերը վերականգնելու հնարավորություն է. «Ես չեմ կիսում այդ տեսակետը. սա զուտ տնտեսական միավորում է և անկախ պետությունների համագործակցություն, որ, Աստված չանի՝ մի պետություն որոշի դուրս գալ, ինքնակամ կարող է դուրս գալ: Ես կարծում եմ, որ լրջագույն ձեռքբերումներ պետք է լինեն»:
Նրանից հետաքրքվեցինք նաև, թե ի՞նչ է կարծում՝ խորհրդարանում, բացի Հանրապետական կուսակցությունից, ոչ իշխանականների մեջ կլինե՞ն կուսակցություններ, որոնք ևս կողմ կքվեարկեն ԵՏՄ պայմանագրին: «Եթե առողջ տրամաբանությամբ առաջնորդվենք, ինչպես նաև երկրի տնտեսական շահերը կարևորելու առումով, պետք է որ կողմ քվեարկեն այդ պայմանագրին: Չեմ ուզում մարգարեությամբ զբաղվել, բայց կարծում եմ, որ բացի Հանրապետական խմբակցությունից՝ խորհրդարանի այլ խմբակցություններ ևս կողմ կքվեարկեն այդ օրինագծին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:





































