ԿԱՀ-ի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն ապստամբների հետ համաձայնության գալու արդյունքում շաբաթ օրը պաշտոնից ազատել է վարչապետ Ֆոստեն-Արշանժ Տուադերին, որի տեղը կզբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, հաղորդում է Agence France-Presse։
Agence France-Presse-ի տվյալներով՝ նորանշանակ վարչապետի անունը կհայտնվի մինչև օրվա վերջը։
ԿԱՀ-ի իշխանությունների և «Սելեկա» խմբավորման գրոհայինների միջև պայմանավորվածությունների արդյունքում որոշվել է, որ 12 ամիսների ընթացքում պետք է կայացվեն խորհրդարանական ընտրություններ։ Նախագահը կմնա իր պաշտոնին, իսկ վարչապետ կնշանակվի ապստամբների ներկայացուցիչներից։
Նախատեսվում է երկրից արտասահմանյան զորախմբերի դուրս բերում, բացի FOMAC-ից, որի կազմում կա 400 մարդ։






































