Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:
Արոնյանն ընդգրկված է A խմբում, իսկ Մովսիսյանը՝ B:
Արոնյանի առաջին մրցակիցն էր հոլանդացի շախմատիստ Լյուկ վան Վիլին:
Մեր շախմատիստը չկարողացավ առաջին տուրում առավելության հասնել իր մրցակցի հանդեպ՝ մրցաշարը մեկնարկելով ոչ-ոքիով:
Քիչ առաջ տեղեկացրինք, որ ոչ-ոքի է խաղացել նաև Մովսիսյանը:






































