Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դեկտեմբերի 9-ին կայցելի Թուրքիա: Այդ մասին նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք-բրիտանական չորրորդ ֆորումի ժամանակ՝ հաղորդում է Անադոլու գործակալությունը:
«Այդ այցը կարևոր է ոչ միայն թուրք-բրիտանական հարաբերությունների, այլև այն երկրների ու ժողովուրդների համար, ովքեր ծանր ժամանակներ են ապրում»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի խաղաղության, կայունության և ժողովրդավարության համար:










































