Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մոտ 16,5 հզ մարդու տարհանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբի պատճառով: Այդ մասին գրում է Kolnische Rundschau-ը:
Ռումբը շինարարները հայտնաբերել են տեղի գործարանի տարածքում: Այն կշռում է 1,5 տոննա: Դրա վնասազերծման համար քաղաքի հատուկ ծառայությունները ստիպված են կլինեն տարհանել մինչև 1,5 կմ հեռավորության վրա գտնվող բոլոր մարդկանց: Վնասազերծման աշխատանքները կսկսվեն տեղական ժամանակով 12:00-ին:









































