Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:
Արոնյանն ընդգրկված է A, Մովսիսյանը՝ B խմբում:
Արոնյանի առաջին մրցակիցն է հոլանդացի շախմատիստ Լյուկ վան Վիլին: Այս պարտիան ընթացքի մեջ է:
Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա նրա առաջին մրցակիցն Արկադի Նայդիչն էր: Այս պարտիան ավարտվում է ոչ-ոքի:







































