Ֆրանսիական զորախումբը, որն աջակցում է Մալիի կառավարությանը՝ պայքարելու իսլամիստ գրոհայինների դեմ, կորցրել է իր օդաչուին։ Այս մասին հաղորդել է Agence France-Presse՝ հղում անելով Ֆրանսիայի ՊՆ նախարար Ժան-Իվ Լը-Դրիանին։
Օդաչուն զոհվել է ուրբաթ երեկոյան Կոնա բնակավայրում ուղղաթիռների խմբի ռազմական թռիչքի ժամանակ։ Նախարարի խոսքերով՝ մեկ օդաչու ծանր վիրավորվել է։
Ուրբաթ օրը Մալիի կառավարչական զորքերը, արտասահմանյան զորախմբերի օգնությամբ, հետ են մղել ապսատամբներին Կոնա բնակավայրից, որը գտնվում է երկրի կոնտրոնում։ Մալայի հյուսիս-արևելքը գտնվում է ապստամբների տնօրինության ներքո, իսկ երկրի հարավը՝ կառավարչական ուժերի։
Մալիի դրության ապակայունացման կապակցությամբ՝ հունվարի տասին Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստ էր հրավիրվել։
2012-ի դեկտեմբերին ՄԱԿ-ը արտոնել է AFISMA-ի 3 300 զինծառայողների մուտքը Մալի։ Զորախմբերի գործողությունների նպատակն է կայունացնել երկրի դրությունը հյուսիսում, որտեղ անջատողականները հռչակել են Ազավադ պետությունը։ Նախատեսվում է, որ զորքը կմնա ամենաքիչը մեկ տարի։
Հունվարի 11-ին Ֆրանսիայի նախագահ Օլանդը հաստատել է ֆրանսիական զորախմբի մասնակցությունը Մալիում։









































