Նեապոլի «Նապոլի»-ն պայմանագիր է կնքել «Սիենա»-ի հարձակվող Էմանուելե Կալայոյի հետ: Կողմերը համաձայնության են եկել վեցամսյա վարձակալական հիմունքով պայմանագրի շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Նապոլի»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Կալայոն արդեն խաղացել է «Նապոլի»-ում: 2005/08թթ. մրցաշրջանում նա մասնակցել է 128 խաղի՝ դառնալով 44 գոլի հեղինակ:








































