Հռոմի «Լացիո»-ի գերմանացի հարձակվող Միրոսլավ Քլոզեն ընթացիկ մրցաշրջանի արդյունքում լավագույնն է ճանաչվել եվրոպական 5 առաջատար առաջնություններում` կատարած հարվածների և հեղինակած գոլերի փոխհարաբերության ցուցանիշով: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Քլոզեի արդյունավետության ցուցանիշը կազմում է 32.26 %: Լավագույնների տասնյակը եզրափակում է Զլատան Իբրահիմովիչը:
1. Միրոսլավ Քլոզե («Լացիո») – 32,26%
2. Դարիո Ցվիտանիչ («Նիցա») – 31,2%
3. Ռադամել Ֆալկաո («Ատլետիկո») – 29,31%
4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 28,4%
5. Ադամ Շալայ («Մայնց») – 27,27%
6. Վեդադ Իբիշևիչ («Շտուտգարտ») – 27,02%
7. Արից Ադուրիս («Ատլետիկո») – 25,58%
8. Ռուբեն Կաստրո («Բետիս») – 23,8%
9. Էդինսոն Կավանի («Նապոլի») – 23,53%
10. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) – 21,9%







































