Երկու ամիս է անցել, ինչ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նորընտիր ավագանու անդամների երդման արարողությունը:Երկու ամսվա ընթացքում Գյումրիի ավագանու 21 անդամները`նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ,քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Գյումրու 2013թ. բյուջեի նախագիծը, որն ընդունվել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյումրու ավագանու երկամսյա գործունեությունն ամփոփեց Գյումրիում գործող «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարինե Մկրտչյանը` ասելով, թե խնդիրն այն միանձնյա որոշումներն են, որոնք կայացվում ենառանց ակտիվ քննարկումների:
Նրա խոսքով՝ բացի «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանից` ավագանու որևէ այլ անդամ ակտիվություն չի ցուցաբերում, որևէ հարց չի տալիս, քննարկումներ,որպես այդպիսիք,չեն ծավալվում: Կարինե Մկրտչյանի համոզմամբ՝ ինչպիսին որ գործող քաղաքապետի ցանկությունն է, այնպիսի քննարկումներ էլ տեղի ենունենում:
«Քվեարկության տեսքն էլ այսպիսին է լինում՝ 20 կողմ, մեկ դեմ. այդ մեկն էլ Լևոն Բարսեղյանն է:Եվ այս կերպ տարօրինակ որոշումներ են կայացվում, ինչպիսին է, օրինակ, այն, որ 50 մլն դրամ պետք էհատկացնել քաղաքի դիմացը կամար կառուցելու համար` այն դեպքում, երբ մեծ դժվարությամբ փորձում էինք առաջ տանել անօթևանների խնդիրը, որպեսզի դա քառամյա ծրագրի մաս դառնա:
Ավագանու նիստում ընդգրկված հարցերի փաստաթղթերը նախապես` երկու օր առաջեն ուղարկում, ինչպես օրինակ` բյուջեն նիստից երկու օր առաջ հրապարակայնացվել էր: Այսինքն՝ մի կողմից` ինչ-որ հրապարակայնություն են ցույց տալիս, բայց դա այնպես են անում, որ չկարողանաս միջամտել, քո առաջարկները ներկայացնել:
Վերջին նիստի ժամանակ մենք փաստաթուղթ էինք մշակել, որ ավագանին հաստատեր ևդիմեր ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին և ՀՀ նախագահին`անօթևանների խնդիրը լուծելու, արդարությունը վերականգնելու նպատակով, սակայն ավագանին դեմ քվեարկեց՝ գրանցվեց 11 դեմ, 6 ձեռնպահ: Շատ տարօրինակ էր. Գյումրի քաղաքի բնակիչ ես, տեսնում ես` անօթևաններիխնդիր կա, ինչո՞ւ ես դեմ քվեարկում:Բացատրություն չկա»,- ցավով մանրամասնեց Կարինե Մկրտչյանը:
Համեմատելով ավագանու գործունեությունը գործող և նախկին քաղաքապետերի օրոք՝ նա ասաց, որ հնարավոր չէ համեմատականներ անցկացնել, քանի որ իրավիճակն այլ էր:
«Պետք է համեմատեմ, թե ինչպես են փողոցները մաքրվում,նույն ձևով` նախորդն արձաններ էր կառուցում, այս մեկն էլ ուզում է կամար կառուցել, ու անարգել այդ ցանկություններն են առաջ տանում, որովհետև ինչ-ինչ ձևերով ավագանու ճնշող մեծամասնությունն իրենց քմահաճույքին կողմ է քվեարկում:
Փաստորեն, ունենք հրապարակայնություն, սակայն ավելի շատ ենք նյարդայնանում: Կողմ են քվեարկում, որ կամար կառուցվի, սակայն դեմ են, որ անօթևանների խնդիրը երկրի ղեկավարության մակարդակով բարձրացվի: Եթե հանկարծ Լևոն Բարսեղյանն ավագանու անդամ չլիներ, դժվարանում եմասել՝ մենք կտեղեկանայի՞նք նիստերի մասին, թե՞ ոչ»,- իր խոսքնավարտեց «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարինե Մկրտչյանը:









































