Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Դենի Ուելբեկը մեկնաբանել է իր թիմի` Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Վեսթ Բրոմվիչ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դարձել է իր թիմի միակ ու հաղթական գոլի հեղինակը:
«Կարևոր է այն, որ մենք գոլ բաց չենք թողել: Հավատում ենք, որ միշտ կարող ենք գոլ խփել, հետևաբար` եթե մրցակիցը չխոցի մեր դարպասը, կկարողանանք հաղթել: Այսօր շատ կարևոր միավորներ վաստակեցինք:
Հանդիպման վերջում հակառակորդը դիմել էր հեռահար հարվածներին: Անհարմար իրավիճակում էինք հայտնվել, սակայն լավ պաշտպանվեցինք: Այժմ պետք է պատրաստվել հաջորդ խաղին»,- հայտարարել է Ուելբեկը:








































