Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի խոսքերը, ով մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է իր` «Նապոլի»-ի նկատմամբ ունեցած հակակրանքի մասին:
«Մարկիզիոյի խոսքերը մարզական հակակրանքի մասին էին: Վստահ եմ, որ «Նապոլի»-ն նույն զգացմունքներն ունի մեր նկատմամբ: Հզոր ակումբների հակամարտությունը նորմալ երևույթ է մեծ ֆուտբոլում:
«Նապոլի»-ն պետք է հպարտանա, որ մենք հակակրանք ունենք իրենց հանդեպ: Դա նշանակում է, որ նրանք միացել են գրանդ ակումբների շարքին, ինչպես մենք, «Ինտեր»-ն ու «Միլան»-ը»,- հայտարարեց Կոնտեն:








































