Ֆիլիպինների ընտրական հանձնաժողովը նախագահ Բենինիո Ակինոյին թույլատրել է մշտապես անձնական ատրճանակ կրել, չնայած զենք կրելու ժամանակավոր համընդհանուր արգելքին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
6-ամսյա արգելքը, որն ուժի մեջ կմտնի կիրակի օրը, դրված է համընդհանուր ընտրություններից առաջ բռնության մակարդակի նվազեցման նպատակով:
Ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ հրազենի նկատմամբ իր մեծ հակումով հայտնի նախագահի համար բացառություն է արվել, քանի որ նա Ֆիլիպինների զինված ուժերի հրամանատարն է:
Այս տարվա սկզբից Ֆիլիպիններում մի շարք փոխհրաձգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել:










































