Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը ենթածնկային հոդի վնասվածք է ստացել ու կարող է շարքից դուրս մնալ 4 ամսով:
22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ սեփական հարկի տակ կայացած խաղում (1:2):
Metro-ի փոխանցմամբ՝ խոստումնալից կիսապաշտպանը վերջին 5 տարիներին Պրեմիեր լիգայում մասնակցել է 95 հանդիպման: Նա տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել 119 շաբաթ: Ուիլշերը 2013թ. փետրվարից ի վեր 19 վնասվածք է ստացել:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն 9 խաղում 1 գոլ է խփել ու կատարել 1 գոլային փոխանցում:









































