Friday, 26 04 2024
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ

Հայաստանին պետք է ավելի շատ խոսել սեփական սխալների մասին և ոչ Ռուսաստանի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ Հանրապետական կուսակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Ռիժկովը:

– Պարոն Ռիժկով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը օգոստոսից սկսած լարված փուլ է մտել, երբ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական միջադեպեր են բռնկվում, ընդհուպ ռազմական ուղղաթիռի ոչնչացում, որի նկատմամբ Մինսկի խումբը կարծես թե անզոր է՝ լինելով միակ միջազգային վերահսկողական ձևաչափը: Եվ Հայաստանում, և Ադրբեջանում կան պնդումներ, որ հակամարտության չկարգավորումը, ավելին՝ լարվածության սրումը, ձեռնտու է ՌԴ-ին՝ հատկապես ուկրաինական ճգնաժամի և արևմտյան պատժամիջոցների ֆոնին: Դուք ինչո՞վ եք բացատրում լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում:

-Ես վստահ եմ, որ Ռուսաստանին ուղղված այդ մեղադրանքներն անհիմն են: Ավելին, ես դրանք կանվանեի աբսուրդային, քանի որ Ռուսաստանն առանց այն էլ այսօր գտնվում է չափազանց ծանր միջազգային իրավիճակում. Ռուսաստանը ներգրավված է բավականին սուր հակամարտության մեջ Ուկրաինայում, Ռուսաստանը գտնվում է միջազգային՝ Եվրոպա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Կանադա և այլ երկրներ, պատժամիջոցների տակ: Այսինքն՝ Ռուսաստանն ընդհանրապես հետաքրքրված չէ նրանում, որ լարվածության նոր օջախ առաջանա իր շուրջը, բաց հակամարտություն ԼՂ-ի շուրջը: Ուստի դա բացարձակապես անհիմն մեղադրանք է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համար է այսօր բարդ դրական արդյունքներ արձանագրել, քանի որ Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի պատճառով առճակատման մեջ է գտնվում ԱՄՆ-ի, փոքր-ինչ նաև Ֆրանսիայի հետ, ուստի ներկայում նորմալ համագործակցության համար ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հնարավորությունները, շփման խմբի շրջանակում, նվազագույնի են հասել: Բնականաբար, լարման վտանգ կա, բայց այդ վտանգը Ռուսաստանից դուրս չի գալիս, քանի որ Ռուսաստանն այսօր ամենաքիչն է հետաքրքրված հետխորհրդային տարածքում նոր հակամարտության բռնկմամբ: Ռուսաստանին այսօր դա ամենևին պետք չէ:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն այսօր կարող է թուլացնել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում: Կան առաջարկներ ձևաչափի փոփոխության, ընդլայնման վերաբերյալ: Կան տեսակետներ, որ Ռուսաստանը կցանկանա, օգտվելով ներկայիս իրավիճակից, կարգավորումը կառավարել միայնակ:

-Ես չեմ կարծում, որ այլ ձևաչափեր են անհրաժեշտ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ամբողջությամբ կարողացել է ապացուցել իր կենսունակությունը: Ամեն դեպքում այս տարիների ընթացքում հաջողվել է խուսափել հակամարտության տեղափոխումից ավելի տաք փուլ: Ուստի ինձ թվում է, որ ՌԴ-ն, ընդհակառակը, հետաքրքրված է, որպեսզի վերադառնա բնականոն երկխոսության, այդ թվում՝ արևմտյան գործընկերների հետ, և վերադառնա այդ երկխոսության տարբեր հակամարտություններում՝ սիրիական, պաղեստինյան, ուկրաինական, ղարաբաղյան: Այնպես որ, ինձ թվում է, որ պետք է սպասել, որպեսզի ՌԴ-ի միջազգային իրավիճակը, վարկանիշը կարգավորվի, որը թույլ կտա ավելի սերտ համագործակցել ԼՂ խնդրի շուրջ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում:

-Պարոն Ռիժկով, եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները պետք է դառնային հակակշիռ Եվրոպական միությանը, սակայն այս պահին այդ մասին խոսել հնարավոր չէ: Ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի այդ պրոյեկտը կայանա, ինչո՞ւ է այդ պրոյեկտների վարկանիշն այդքան ցածր:

-Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի խնդիրն էր ԵՄ-ին հակակշիռ ձևավորելը: Ամեն դեպքում դա չէր հաջողվի, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը, գումարած Ղազախստանի, Հայաստանի և Բելառուսի տնտեսությունները կազմում են եվրոպական տնտեսության մեկ վեցերորդ-մեկ յոթերորդ մասը, ուստի սրանք անհամեմատելի ծավալներ են: Ինչպես ես եմ հասկանում, խոսքը տարածաշրջանային խմբավորում ձևավորելու փորձի մասին է, որի առևտուրը պաշտպանված կլինի: Այդպիսի մի խմբավորում է Եվրոպական միությունը, որը բաց է ներսում, բայց ունի արտաքին պաշտպանողունակություն առևտրի հարցում: Նույնը փորձում է Ռուսաստանն իրականացնել հետխորհրդային տարածքում՝ տարածաշրջանային խմբավորում, որն ինչ-որ կերպ կպաշտպանի իր արտադրողներին միջազգային մրցակցությունից և այս իմաստով դեռևս վաղ է խոսել, քանի որ ՄՄ-ի և ԵՏՄ-ի ձևավորումը համընկավ համաշխարհային երկու ճգնաժամների հետ՝ 2009-ի և այսօր, երբ Ռուսաստանն ինքն է գլորվում տնտեսական անկման փուլ պատժամիջոցների և ուկրաինական ճգնաժամի պատճառով, ուստի առևտուրը ՄՄ-ի շրջանակներում դեռ նվազում է և ոչ թե աճում:

Բայց ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ միջազգային իրավիճակի կարգավորման պարագայում ՄՄ անդամ երկրների տնտեսությունները կաճեն՝ մեծացնելով առևտուրը միմյանց հետ: Ուստի առաջին հերթին ես չէի ասի Եվրոպայի հետ առճակատման մասին, պարզապես սա փորձ է ձևավորելու սեփական խմբավորումը, որը որևէ մեկի դեմ ուղղված չէ և, երկրորդ հերթին, այդ խմբավորումը ներուժ ունի, պարզապես դեռևս վաղ է խոսել այդ մասին, քանի ճգնաժամերն ու հակամարտությունները խոչընդոտում են այդ ներուժի իրացման ճանապարհին:

-Հաջորդ տարվա սպասումներն էլ ավելի հոռետեսական են:

-Այո, կանխատեսումները հիմնականում բացասական են: Ի դեպ, այդ բացասական կանխատեսումները և պաշտոնատար անձանցն են, և անկախ փորձագետներինը: Ընդհանուր մի կարծիք կա այն հարցում, որ Ռուսաստանի տնտեսությունը հաջորդ տարի կմնա զրոյական կամ անկում կապրի: Դա կախված է նավթի գների անկումից, այսօր ևս ռեկորդային անկում է գրանցվել, եթե չեմ սխալվում՝ 75 դոլար մեկ բարելի համար այն դեպքում, երբ ՌԴ բյուջեն հաշվարկված է 96 դոլարի համար: Դա կախված է նաև ռուբլու արժեզրկումից, ռուբլին 40%-ով արժեզրկվեց, կան նաև պատժամիջոցներ, կապիտալի արտահոսք, ուստի, դժբախտաբար, կանխատեսումը հաջորդ տարվա համար բարենպաստ չէ, սպասումները՝ ևս:

-Պարոն Ռիժկով, օրերս Պեսկովն էր հայտարարել այն մասին, որ ՌԴ-ին երաշխիքներ են անհրաժեշտ Ուկրաինայի ՆԱՏՕ չանդամակցության վերաբերյալ: Շատ քննարկվեց այս մեկնաբանությունը, կան կարծիքներ, որ այս մեկնաբանությունը նշանակում, է որ ՌԴ-ն զրկում է երկրներին ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքից, կասկածի տակ է դնում ինքնիշխան երկրների ինքնիշխանությունը: Ինչպե՞ս պետք է հասկանան նման հայտարարությունները հետխորհրդային երկրները:

-Բնականաբար, այս դիրքորոշումը սահմանափակում է հետխորհրդային երկրների ինքնիշխանությունը, քանի որ, փաստորեն, նրանց պարտադրում է որոշակի տեղ աշխարհում, ոչ բլոկային կարգավիճակ և այս իմաստով իհարկե հասկանալի է շատերի անհանգստությունը և Ուկրաինայում, և Հայաստանում:

Մյուս կողմից՝ ՌԴ ղեկավարությունը մշտապես խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական սպառնալիք կա և դրանով է բացատրում իր անհանգստությունը, ուստի չի կարելի ասել, որ ՌԴ ղեկավարությունը քմահաճություններ է անում, քանի որ փաստարկում է և բացատրում, որ ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որի ընդլայնումը դիտարկում է որպես այդ դաշինքի մոտեցում իր սահմաններին:

Հետխորհրդային երկրները պետք է վերլուծեն բոլոր ռիսկերը, որոնք առաջանում են այս կամ այն զարգացման պարագայում: Դուք ականատես դարձաք, թե 2008 թ. ինչ տեղի ունեցավ Վրաստանում և ինչ տեղի է ունենում Ուկրաինայում 2014թ., այդ ռիսկերը բարձր են, ապակայունացման ռիսկերը բարձր են, ուստի այստեղ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ինքնուրույն պետք է որոշումներ կայացնի:

Բայց ես խորհուրդ կտայի պարզապես պրագմատիկ լինել և գործել առավելագույնս զգույշ՝ գնահատելով բոլոր վտանգները՝ թույլ չտալու համար ծայրահեղ սցենարներ, քանի որ իրականությունը թույլ է տալիս ենթադրել, որ ռիսկերը մեծ են:

-Ռուսաստանն ի՞նչ ռիսկեր է տեսնում Հայաստանի պարագայում:

-Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, ոչ մեծ բնակչությամբ երկրները, թույլ տնտեսությամբ, երկրները, որոնք կախված են ռուսական աջակցությունից՝ լինի դա ռազմական, թե տնտեսական, չափազանց խոցելի են, եթե մնան առանց Մոսկվայի աջակցության: Ուստի այստեղ պետք է հաշվի առնել բոլոր գործոնները: ՀՀ քաղաքական գործիչները որոշումներ ընդունելիս պետք է հաշվի առնեն այդ գործոններն ու ընդունեն հավասարակշռված որոշումներ:

-Բայց Ռուսաստանը հնարավորություն չի տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնել Ձեր նշած՝ իրենցից ռազմավարական կարևորություն ներկայացնող ոլորտները:

-Եթե խոսենք Ուկրաինայից, ապա Ուկրաինային որևէ մեկը չի խանգարել 23 տարի կառուցել իր անկախ պետականությունը, պետությունը, որևէ մեկը չի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին և գուցե ավելի ճիշտ է այդ հարցը հենց նրանց հասցեագրել՝ ինչո՞ւ անկախության 23 տարիների ընթացքում նրանք մնացին առանց ժամանակակից տնտեսության, առանց էներգապահուստների, առանց ժամանակակից կազմակերպությունների և տոտալ կոռումպացված պետական ապարատով: Ուկրաինայում կոռուպցիայի մակարդակը շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանում: Լեհաստանն իր անկախությունը սկսել է համարյա թե Ուկրաինայի հետ նույն ժամանակահատվածում: Լեհաստանը և Ուկրաինան սկսեցին տնտեսական նույն մակարդակից և նույն շահույթներով, այսօր մեկը հինգի հարաբերակցություն է այս երկու երկրների միջև՝ Լեհաստանի օգտին:

Հետխորհրդային էլիտաներն, ըստ Ձեզ, չունե՞ն որոշակի պատասխանատվություն իրենց երկրների անհաջողությունների համար: Ունեն: Ես այդ մասին եմ խոսում: Ես կոչ եմ անում ամեն ինչ չպարզեցնել այդքան ու չվերագրել Ռուսաստանին, որ Ռուսաստանն է խանգարել, Ռուսաստանը թույլ չի տվել: Մեկը կարողացավ բարեփոխել իր երկիրը, մյուսը՝ չկարողացավ և այստեղ պետք է ավելի շատ խոսել սեփական սխալների մասին և ոչ Ռուսաստանի: Սա վերաբերում է նաև Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում