Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուները շատ դժգոհ են թիմի ելույթներից ընթացիկ մրցաշրջանում: Այդ մասին հայտնում է Bild-ը: Այդ դժգոհությունը հերթական անգամ դրսևորվել է «Արսենալ»-ի դեմ խաղի ժամանակ, երբ թիմը պարտվեց 0:2 հաշվով, իսկ երկրպագուները սուլոցներ էին հասցեագրում խաղի ընթացքում և ավարտից հետո:
Տեղեկությունների համաձայն` ակումբի ղեկավարները չեն առարկում և ընդունում են թիմին հասցեագրված սուլոցները` կարծելով, որ դա կարող է դրական դեր խաղալ:
«Ոչ ոք չի զարմանա, եթե ներկայիս իրավիճակում երկրպագուները սուլոցներ հասցեագրեն թիմին: Բայց ես չգիտեմ, թե արդյո՞ք արդյունավետ կլինի դա»,- այդ կապակցությամբ հայտարարել է պաշտպան Մաց Հյումելսը:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի 12 տուրերից հետո «Բորուսիա»-ն իր ակտիվում 11 միավոր է գրանցել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5 տուրերից հետո թիմը 12 միավոր է վաստակել և խմբում զբաղեցնում է առաջին տեղը:









































