Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ստացել է Գարեգին Բ-ի նամակը. լարված իրավիճակը կպահպանվի ևս 1 ամիս

Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովին մասնակցած 61 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների շարքում ներկա չէին Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Պատճառը Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված եպիսկոպոս ձեռնադրելու երկու թեկնածուներից մեկին՝ Պարետ Ծ. վարդապետի Երիցյանին Վեհափառի մերժումն էր՝ առանց բացատրության:

Հայոց կաթողիկոսի մերժողական նամակը տարակուսանք է առաջացրել Երուսաղեմի միաբանության մեջ, քանի որ երկար տարիներ Պարետ վարդապետը ծառայել է Էջմիածնական թեմերում՝ Կալիֆոռնիայում, Կանադայում, և վայելում է հարգանք ու վստահություն:

Պարետ Ծ. վարդապետը նամակ էր ուղղել Վեհափառին. «Վեհափառ Տէր, կարդացի Ձեր նամակը ուղղուած Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանին, Պատրիարքին Հայոց Երուսաղէմի, որուն մէջ կը յայտնէք ձեռնպահութիւն իմ եպիսկոպոսական ձեռնադրութեան մասին, առարկելով «վերապահումներ կան»: Նկատի առնելով հարցին լրջութիւնը, իմ արժանապատւութիւնը եւ Միաբանական ժողովին որոշումը, իմ արժանաւորութիւնը հաստատող գաղտնի քուէարկութեամբ Միաբանութեանս Ընդհանուր ժողովին կողմէ, կու գամ Ձերդ Վեհափառութենէն խնդրել, եթէ հոս պահանջք բառը զօրաւոր է, անհրաժեշտ հարթումը կատարել արտայայտուած առարկութիւնները անհատներու կողմէ գրաւոր եւ ստորագրուած իրենց կողմէ ինձ եւ Միաբանութեանս ներկայացնելու, եւ ես պատրաստ եմ զանոնք նոյնիսկ հրատարակել թէկուզ իմ մասին: Այլապէս չեմ ընդունիր ոեւէ «վերապահում» առանց գրաւոր փաստի: Ուրիշ՝ ոչինչ»:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երեկ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ է ստացել Վեհափառից։ Նամակում Վեհափառը Երուսաղեմի պատրիարքին հրավիրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ առկա հարցերը քննարկելու համար:

Արիս սրբազանը նշեց, որ հիմնավորում, թե ինչու է Վեհափառը մերժել Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված եպիսկոպոս ձեռնադրելու երկու թեկնածուներից մեկին՝ Պարետ Ծ. Վարդապետի Երիցյանին, նամակում չի նշվել:

Սրբազանը նաև տեղեկացրեց, որ վաղն առավոտյան Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մեկնում է ԱՄՆ հանգստանալու, ինչպես նաև աշխատանքային այցով և մեկ ամիս կմնա այնտեղ: Այնպես որ, Վեհափառի պատասխան նամակը, ըստ ամենայնի, մեկ ամսով կհետաձգվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում