Wednesday, 01 07 2026
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Ով է տանուլ տալիս ժամանակը

100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ոչիշխանական ուժերի պահանջը քննարկելու պատրաստակամության մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը կրկին թարմացրել է իշխանություններ-ոչիշխանական ուժեր բանակցությունների թեման: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ բանակցությունների պաշտոնական հրավեր չկա, և եթե լինի, ապա կմտածեն պատասխանի մասին: ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է, որ պատրաստ են քննարկել հարցը, սակայն ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել չեն ցանկանում, համենայն դեպս՝ սահմանադրական փոփոխություններից առաջ:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատրաստել է խորհրդարանում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնություն՝ խորհրդարանական ոչիշխանական ուժերին առաջարկելով միանալ այդ նախաձեռնությանը: Ոչիշխանական ուժերն առայժմ չեն կողմնորոշվել, թեև նախնական արձագանքները հիմք են տալիս ասելու, որ նրանք Փաշինյանի նախաձեռնությանը ամենայն հավանականությամբ չեն միանա: Բացառված չէ, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ համամասնական 100 տոկոս ընտրակարգի անցնելու հարցը քննարկելու պատրաստակամության մասին, հնչել է իմպիչմենտի նախաձեռնությունից ոչիշխանական ուժերին այսպես ասած փրկելու համար, քանի որ նրանք ըստ էության կարող են հրաժարվելու քիչ թե շատ քաղաքական փաստարկ բերել, որ իշխանությունները ընդառաջ են գնում իրենց պահանջին, և իրենք ի սկզբանե անհեռանկար նախաձեռնության փոխարեն կկենտրոնանան կոնկրետ խնդիրների վրա:

100 տոկոս համամասնականի շուրջ քննարկումների թեմայի ակտիվացումը կարող է, այսպես ասած, «լուրջ» պատրվակ դիտվել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունից ձեռք քաշելու համար: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը իր, այսպես ասած, երախտագիտությունն է հայտնում ոչիշխանական ուժերին, որոնք ապրիլից ի վեր բավական հետևողականորեն քայլեր են կատարում Աբրահամյանին ներքաղաքական քննադատության թիրախից զերծ պահելու համար և ըստ էության կարողանում են լուծել այդ խնդիրը: Սրանով էլ իր խնդիրները առնվազն մինչև փետրվար-մարտ կարծես թե լուծում է Սերժ Սարգսյանը, որն այդ ժամանակաշրջանում պատրաստվում է իր կարծիքը հայտնել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին:

Սերժ Սարգսյանը, հայտարարելով 12 կետերին վերադառնալու մասին, ըստ էության դաշտ ստեղծեց Հովիկ Աբրահամյանի և ոչիշխանական ուժերի կամ ի մասնավորի՝ ԲՀԿ-ի միջև «փոխանցումներով» խաղի կամ «պինգ-պոնգի» համար: Ըստ որում՝ Սարգսյանի համար կարևոր չէ խաղի կոշտ բնույթը: Ավելին՝ նա գուցե հաշվարկել էր, որ Աբրահամյանն ու Ծառուկյանը խաղալու են ժամանակի վրա, ինչն էլ Սերժ Սարգսյանին պետք է ժամանակ շահելու համար:

Մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանն է հայտարարում, որ ժամանակը աշխատում է իրենց օգտին: Թե ինչ նկատի ունի Ծառուկյանը՝ պարզ չէ, սակայն միանշանակ է, որ բոլորի հույսը ժամանակն է, և բոլորը համարում են, որ ժամանակը իրենք են շահում: Հստակ է միայն, թե ով է կորցնում, այսինքն՝ ում օգտին չի աշխատում ժամանակը. պետության ու հասարակության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում