Բոլիվիայի իշխանությունները միջազգային ատյաններից պաշտոնական թույլտվություն են ստացել կանեփի տերևները բժշկական և ծիսական նպատակներով օգտագործելու համար:
Երկիրը կրկին ներառվել է հատուկ պայմաններում թմրանյութեր օգտագործելու մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայում, որն օրինականացնում է լատինամերիկյան պետություններում կանեփի տերևները ծամելու դարավոր ավանդույթը:
Անցած տարի Բոլիվիան դուրս էր եկել կոնվենցիայից՝ բողոքելով այն բանի դեմ, որ կանեփի տերևները որպես ապօրինի թմրանյութ են որակավորվում:
15 երկիր հանդես էր եկել Բոլիվիային հատուկ պայմաններ տրամադրելու դեմ, սակայն դա բավարար չհամարվեց երկրի Կոնվենցիա վերադառնալը արգելափակելու համար:








































