Monday, 23 05 2022
Փրկարարները թափված քարերից մաքրել են Երևանի Աթենքի փողոցը. երթևեկությունը վերականգնվել է
Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել. դեսպան Ֆան Յոնգը` Արագածոտնի մարզպետին
Կոչ ենք անում չխափանել մետրոպոլիտենի աշխատանքը, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն. ոստիկանություն
ՀԿ-ների հետ քննարկվել են ԲԴԽ որոշումների բողոքարկման, ՍԴ և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների հարցեր
Կատարվածը ցույց է տալիս, որ Հայաստանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից. Լևոն Զուրաբյան
00:15
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ
Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 1495, Շիրակում՝ 1961 և Լոռիում՝ 836 խախտում
Ինչ կշահի Հայաստանը պարզ չէ, ինչ կշահի Ադրբեջանը` պարզ է
23:30
Ռումինիայում հայտնաբերվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:10
Ուկրաինայի չեզոքությունը կարող է կարգավորել հակամարտությունը. Քիսինջեր
Հայաստան-Սփյուռք համազգային քննարկումներ են պետք
23:00
Իտալիան ծրագրում է ՆԱՏՕ-ի ամրապնդման համար ավելի քան 800 զինծառայող ուղարկել Բուլղարիա
ԱԺ ընդդիմությունից ավելի շատ են զզվում, քան իշխանությունից
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են գրեթե 5 ժամ
22:15
Լեհաստանի նախագահը մտադիր է համոզել ԵՄ որոշ երկրների Ուկրաինային անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել
22:00
Բրիտանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 36 նոր դեպք
Քարաթափում՝ Աթենքի փողոցում
Մայիսի 22-ին Հայաստանում ծնունդների թիվը
Արցախում քննարկել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների բյուջեի կատարողականները
21:20
Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
21:10
Պեկինի ավելի քան 1800 բնակիչ ուղարկվել է Չժանցզյակոու քաղաք կարանտինի
Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով
20:50
ԱՀԿ-ն դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին
Քննարկվել է հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին
Զոհված զինծառայողների ծնողները վարչապետի դեմ քրգործ հարուցելու գործով չեն ներգրավվի
Հայտնի է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը
Ռուսաստանի զգայուն արձագանքը Բրյուսելին. երկու զանգ
20:05
ԱՄՆ-ն Թայվանին մատակարարել է ավելի քան 70 միլիարդ դոլարի զենք

ԱՄՆ կողմից հայկական ուժերի հատուկ օպերացիային հետևելու փաստը Բաքվին ուղղված կարևոր քաղաքական ազդակ է

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջին օրերի իրադարձությունները շատ բեղուն էին և որպես ամփոփում՝ նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցվելուն հաջորդած իրադարձությունները. այս ամենից ռազմական ու դիվանագիտական դասը ո՞րն էր:

 Ընդհանուր առմամբ, դասերը շատ չեն տարբերվում մշտական դինամիկ դասերից այն առումով, որ հակառակորդը մշտապես բարձրացնում է լարումը, դիմում է ավելի ու ավելի մեծ սադրանքների: Ավելի ու ավելի մեծ սադրանքներից մենք պետք է քաղենք այն դասերը, որ պետք է պատասխանենք գնալով ավելի ու ավելի սաստիկ, պետք է ավելի համախմբված լինենք: Բայց գլխավոր հետևությունն այն է, որ հակառակորդը, բացի ռազմական պատասխանից, որևէ այլ պատասխանից չի նեղվում: Ճիշտ է, մենք մեր տեսակին բնորոշ՝ երբեք չենք կարող լինել նրանց նման: Մեր առաջին քայլը պետք է միշտ լինի համամարդկային ընկալելի ճանապարհով գնալը, միջազգային կառույցների հետ դիվանագիտական և այլ աշխատանքներ տանելը: Բայց եթե դա չուղղորդվեց, չամրապնդվեց, չհաստատվեց բուն ուժի կիրառմամբ՝ առ ոչինչ է դառնալու: Դրանում մենք միշտ համոզվել ենք հատկապես իրենց պարագայում:

Թերևս, վերջին դեպքերն ապացուցեցին, որ եթե մենք չկարողանայինք այդ վերջին հաջողությունները գրանցել, չէինք կարող նրանց բերել բանակցությունների սեղանի շուրջ:

 Նաև միջազգային ասպարեզում մենք մեր հեղինակությունը չէինք վերահաստատի: Այսինքն՝ այն կառույցները, որոնց հետ մենք աշխատում էինք այս ուղղությամբ, իրենք անկեղծորեն փորձում էին մեզ օգնել, ուղղակի հասկանալի է, որ Ադրբեջանը խոչընդոտում և թույլ չէր տալիս, բայց վստահ եմ, որ նրանցից շատերն իրենց ներսում հրճվանք են ապրում, որ, ի վերջո, Ադրբեջանին հասկացրին, որ պետք է այդպես անել, թեկուզ և միջազգային կառույցները չկարողացան, բայց բանակը հասկացրեց՝ ինչպես միշտ: Սա է գլխավոր հետևությունը: Դա չի փոխվում, և այս առումով Ադրբեջանը գոնե մեկ քայլ առաջ չի անում:

Բայց այդ առումով թշնամին կանխատեսելի չէ՞: Մենք փաստորեն գիտենք, թե որտեղից ինչ հարվածի սպասենք: Այս առումով, բավական հետաքրքիր է մեր վիճակն այն իմաստով, որ հստակ պարզ է, թե որն է լինելու Բաքվի հերթական քայլը:

 Միանշանակ, ոչ միայն կանխատեսելի է, այլև պարզունակության աստիճանի կանխատեսելի: Եվ սա իրենց այս կամ այն կերպ տանում է փակուղի: Այսինքն՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ իրենք այս քայլերով՝ թե դիվանագիտական, թե տեղեկատվական, ինչ պարզ բաներ են անելու: Օրինակ՝ մենք գիտեինք, որ գործողությունների հաջորդ օրը նրանք փորձելու են մեր կայքերի վրա հարձակվել, և հարձակվեցին. ստանդարտ սցենար, ոչ մի նոր բան այնտեղ գոյություն չուներ: Մենք գիտեինք, որ նրանք մի շաբաթ շարունակելու են հերքել ամենապարզ ձևերով: Անգամ հոդվածներից մեկում ես նշել եմ, որ Ադրբեջանը դիակների վրա շահարկում է անելու և փորձելու է 4-րդ դասարանցու նման ինչ-որ բաներ հակադարձել: Դա մենք շատ լավ տեսնում ու զգում ենք:

Իսկ ռազմակա՞ն առումով:

 Ռազմական առումով պարզ է, որ հակառակորդն ավելի ու ավելի հանդուգն է դառնում, որովհետև ձեռք բերած միջոցները, տարեցտարի ավելացող ռազմական բյուջեն, սպառազինությունը, մյուս կողմից իրենց զորքին խաբելու գործողությունները բերում են ավելի հանդուգն պահվածքի:

Որն ինչպիսի՞ արտահայտություն է ստանում:

 Հենց առաջին օրինակն ասեմ՝ իրենց պաշտպանության նախարարը նորից այցելել է ինչ-որ առաջնագծի զորամաս, իրենց կողմից մինչև անգամ Աստծուն հասցված գովազդի տակ փորձարկել են հերթական անգամ այն ծանր հրանետները, որոնցով փորձում են մեզ ահաբեկել և բարձրացնել իրենց ժողովրդի մարտական ոգին: Ռազմական գործում միշտ կա խրամատային պատերազմի լոգիկան: Մենք այս 20 տարիների ընթացքում, բնականաբար՝ հակառակորդի նախաձեռնությամբ, գնում ենք ավելի ու ավելի լարման, նորանոր ու ավելի մեծ զենքեր են կիրառվում:

Ես միշտ բերում եմ հետևյալ օրինակը՝ 90-ական թթ. վերջերին մենք խրամատում չունեինք զրահաբաճկոններով, մշտապես սաղավարտ հագած զինվոր: Այսօր դա զինվորի անբաժանելի մասն է: Դրա հետևանքով նրանք մեծացրինց դիպուկահարների տրամաչափը, մենք բնականաբար խորացրինք խրամատներն ու հաստացրինք պատերը: Տխուր է, բայց նաև փաստ, որ հակառակորդն այսօր կիրառում է ոչ միայն սովորական տրամաչափի զենքեր, այլև այս տարի մենք ունեցանք մի քանի դեպքեր, երբ նռնականետեր են կիրառել: Մենք վաղը կարող ենք տեսնել կարճ տարածության ականանետերի կիրառում, որովհետև հակառակորդը տեսնում է, որ մենք զարգացնում ենք պաշտպանությունը, և ուզում է մեզ անպայման բերել խոցելիության դաշտ, իսկ մենք անխոցելիության դաշտ ենք գնում: Չնայած տարեցտարի մեր բուն մարտական կորուստները նվազել են, չհաշված միայն այս տարին, որովհետև այս տարի մենք աննախադեպ միկրոպատերազմ ունեցանք, ինչպիսին 25 տարի չէր եղել: Ուզում եմ ասել, որ խրամատային լոգիկան տանում է սրան, իսկ քանի որ հակառակորդը լեզու չի հասկանում, այսինքն՝ չի պատկերացնում, որ կարելի է լիցքաթափում անել, վստահության մթնոլորտ ստեղծել: Այդքան կոչ են անում ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը, որ գոնե կորպուսի հրամանատարները հեռախոսով խոսեն իրար հետ, երբեմն թյուրիմացություններ են լինում, դրանք լուծեն, գոնե նախարարների մակարդակով՝ այն, ինչ ժամանակին եղել է: Մի հետաքրքիր բան էլ կա՝ այսօրվա նախարարը շատ ավելի վատն է այս առումով, քան Աբիևը: Մենք ժամանակին Աբիևից էլ այդքան մեծ ակնկալիքներ չունեինք, բայց, ի վերջո, սինդրոմը անհերքելի բան է: Աբիևը պատերազմ տեսած մարդ էր, ճիշտ է՝ պարտված էր, բայց հասկանում էր պատերազմի գինը: Այս նախարարը պատերազմի հետ առհասարակ առնչություն չունի և ինքնահաստատման խնդիր ունի ու դրան գումարած՝ անսահամանակ ռեսուրսներ ունի. ինչ պահանջում՝ ստանում է նախագահի կողմից, հետևաբար ինքն ապացուցելու բան ունի և բարդույթների մեջ է, դեմքն անգամ դա արտահայտում է: Օրինակ՝ ես իր կողքին նայում եմ իրենց գլխավոր շտաբի պետ Սադիկովին, որը շատ հետաքրքիր կերպար է: Ինքը ոչ մի ճակատում հաղթանակ չի տարել, բայց այդ մարդու մեջ նստվածք կա, պատերազմ տեսել է, գիտի՝ ինչ բան է, հասկանում է՝ սխալն ու ճիշտը որն է: Նախարարի դեպքում սա չկա: Պետք է ընդունենք, որ լարումը այստեղից է գալիս, իսկ դրա ավելի վատ տարբերակը նախագահ Ալիևն է:

Այսինքն՝ կարծում եք, որ անձնական գործոնը կարող է այսքան խորացնե՞լ իրավիճակը:

 Ես կարծում եմ, որ դա նպաստում է: Եթե որոշիչը չի այս ամեն ինչի, ապա նույն իրենց նախագահի կերպարն է, այսինքն՝ էլի պատերազմ չտեսած, չպատկերացնող մարդ է: Այս ամենը շատ է ազդում առաջնագծի լարվածությունը ավելացնելու վրա, իսկ դրանք էլ մի օր ի վերջո բերելու են ավելի մեծ լարման:

Եվ այս փոքրիկ, ինչպես ասացիք՝ մինի պատերազմը, կորուստները, որոնք ներքին սպառման առումով կործանարար են այդ ռեժիմի համար, կոմպենսացվում են խաղաղ կարգավորման ադրբեջանական շերտի ձերբակալություններով:

 Մեթոդի փոփոխություն չկա, որքան տապալումները շատ են, այնքան այս օղակը ձգվում է: Ինչքան իրենք առաջնագծում անհաջողություններ են ունենում, այնքան վերևից զսպանակը ձգում ու ձգում են:

Վերադառնանք նոյեմբերի 12-ին. հետաքրքիր հայտարարություն է հնչել Վաշինգտոնից: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարեց , որ Միացյալ Նահանգները հետևել է հայկական կողմի գործողություններին: Մենք տեղյակ եղե՞լ ենք, գուցե ռուսներն ու եվրոպացինե՞րն էլ են հետևել:

 Նախ, հայկական կողմը գրագետ ու ինտենսիվ աշխատանք տարավ միջազգային կառույցների հետ այդ օրերի ընթացքում: Մենք պարբերաբար տեղեկացնում էինք, մի քանի անգամ դիմել ենք Կարմիր խաչին, ԵԱՀԿ գրասենյակին, մեր փոխնախարարը շատ ինտենսիվ աշխատում էր: Բնականաբար, չի կարելի բացառել, որ բոլոր գերտերություններն էլ հետախուզական տեխնիկական միջոցներով կարող էին հետևել պրոցեսին:

Դուք անտեղյա՞կ եք, և ձեզ որևէ մեկը չի՞ զգուշացրել, որ պետք է հետևեն:

 Ոչ, կարող է ռուսական կամ ամերիկյան ինչ-որ արբանյակ, որ գրեթե միշտ կարող է կախված լինել տարածաշրջանի վրա. իրենց համար դա խնդիր չէ: Մյուս կողմից, հետևել ասելով՝ իրենք նկատի ունեն ոչ միայն տեխնիկան, այլև շատ կարևոր քաղաքական ազդակ են հնչեցնում, որ մենք Ադրբեջանին դեմ ենք, մենք հետևում ենք այն անմարդկային գործողություններին, որոնք վերջինս փորձում է անել, հումանիտար այդ ամբողջ սիստեմի փշրվելուն: Որևէ նորմալ, համամարդկային բան չասացիք այդ 8-9 օրվա ընթացքում, գոնե մի ազատ մարդ չեղավ ասեր, որ ցավակցում է: Կամ էլ համեմատություններ եք անցկացնում անմեղ օդաչուների և երեխա սպանող դիվերսանտների միջև, արդյո՞ք դա նորմալ է:

Եվ փորձագիտական մակարդակում հնչեցնում են փոխանակման պահանջ:

 Դիվանագետ լինի, փորձագետ լինի՝ հնչեցնում է միայն այդ հիմար պահանջը: Եվ դա, ըստ էության, Բաքվին ավելի մեկուսացրեց համամարդկային արժեքներից: Բնականաբար, բոլորի արձագանքներն էլ պետք է շատ կոշտ լինեն, և մենք դեռ գնահատականներ կլսենք: Մի կողմից՝ լավ գնահատականներ մեր գործողությունների վերաբերյալ, մյուս կողմից՝ գնահատականներ՝ հասցեագրված Ադրբեջանին, որ նորմալ չէ այն վերաբերմունքը, որը նա է ցուցաբերում:

Գալով քաղաքագիտական, փորձագիտական դաշտում այն քննարկումներին, որ պաշտպանության գերատեսչությունը բավական ակտիվ աշխատեց այս փուլում՝ ի տարբերություն դիվանագիտական հատվածի, որտեղ աշխատանքը, թերևս, ոչ պակաս կարևոր է, և պետք է չզիջեր պաշտպանության գերատեսչության ակտիվությանը: Մենք կարծես չտեսանք նույնքան նախաձեռնողականություն, որքան պաշտպանության նախարարությունն էր իր տարբեր գերատեսչություններով աշխատում:

 Մեզ համար դժվար է գնահատել կամ կիսել աշխատանքը: Գուցե ֆորսմաժորային իրավիճակներում այդ գործառույթները մեկ կենտրոնից իրականացնելը օպերատիվության և արդյունավետության իմաստով ավելի ճիշտ է, բայց ընդհանուր գնահատական տալ այլ գերատեսչության, մասնավորապես ԱԳՆ-ի աշխատանքին, մեզ համար շատ դժվար է: Մյուս կողմից էլ մենք իրենց աջակցությունը զգում ենք իրենց հետ աշխատանքում , իրենք գուցե չերևացող մասով շատ կարևոր աշխատանք են տանում դիվանագիտական կորպուսի, արևմուտքի, Ռուսաստանի հետ համապատասխան պահանջներով գործելով:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի գործունակությանը, մենք ավանդաբար երկար ժամանակ միշտ Ադրբեջանից ենք լսել բողոքներ Մինսկի խմբի ձևաչափի, հակամարտությանն ուղղված ջանքերի արդյունավետության ու մնացյալի մասին: Նոյեմբերի 12-ի այս միջադեպից հետո, թերևս, նաև հայկական կողմի տարբեր շերտեր արդարացիորեն կասկածի տակ են դնում արդյունավետությունը՝ որպես մի կառույցի, որը լուծելու է այս հակամարտության խաղաղ ելքը՝ դրանով նոր ստատուս քվո ամրագրելով:

 Պաշտպանության նախարարն ու նախագահը բազմիցս ասել են, որ այս ձևաչափն այլընտրանք չունի կոնկրետ Արցախյան խնդրի կարգավորման հարցում: Այլ բան է, որ մեր հասարակությունը ժամ առ ժամ շատ ավելի ազատ ու զարգացած է դառնում, և հասարակության այս կամ այն շերտի ներկայացուցիչների հայտնած կարծիքները շատ կարևոր են, ինչը պետք է հաշվի առնեն նաև միջազգային կառույցները: Օրինակ՝ այս առումով շատ հետաքրքիր էր նաև Դավիթ Սանասարյանի կատարած քայլը: Դա որևէ կերպ ոչ մեկիս հետ կապ չունի: Ինքը՝ որպես ակտիվ քաղաքացի, իր քայլը կատարեց: Սա, կարծում եմ, հենց ազատ ու իր ինքնագիտակցությունը բարձրացրած հասարակությունն է, որն այսօր մեր հանրապետության ամենամեծ ձեռքբերումն է:

Ես շատ ուրախ եմ, որ երիտասարդության մեջ նման հարցերում շատ մեծ ակտիվություն կա: Այս ակտիվիստները մեզ էլ են մեղադրում այս հարցերում, գուցե նաև ճիշտ մեղադրանքներ են հնչեցնում, մենք էլ հաշվի ենք առնում: Մեկը կմեղադրի ԱՄՆ-ին, մեկը՝ ԵԱՀԿ-ին, մյուսը՝ Ռուսաստանին: Իմ կարծիքով, սա բազմակարծության և առողջ մթնոլորտի ձևավորման արդյունքն է: Այսօր ես ծանոթացա մի հետաքրքիր հետազոտության, թե ում են համարում Հայաստանի թշնամի: Այդ բազմակարծությունն ինձ զարմացրեց, որ թեև Ադրբեջանին ավելի շատ են համարում թշնամի երկիր, բայց այդ թիվը մեզ մոտ ֆանատիզմի չի հասնում, ընկալելի թիվ է: Եթե Ադրբեջանում նման բան հարցնեն՝ 100 առ 100 կլինի, մի տոկոս անգամ պակաս չի լինի: Ես շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը շատ ակտիվ ու պահանջատեր է:

Բանակի ցանկացած այսպիսի գործողությունը, խիզախության քայլը հասարակության մեջ բավական լուրջ արթնացման է բերում, որպեսզի ազգի ոգին բարձրանա: Եթե մի կողմ թողնենք էմոցիաները, ապա ի՞նչ ունի հայ մարդն այս պահին մտածելու՝ այսպիսի միջադեպերը, խիզախ գործողությունները հաշվի առնելով: Որովհետև ինքնին տխուր էր փաստը, բայց մենք ուրախանում էինք աճյունները վերադարձնելու համար: Երկու զգացումներ էին միախառնված։ Որպես պաշտպանական գերատեսչություն՝ մենք պարզ քաղաքացիների հետ գործ ունեք, և ուղերձները, որոնք հասարակությունը սպասում է գերատեսչությունից, գերատեսչության ղեկավարից , տեղակալներից, բավական նուրբ պետք է լինեն, որպեսզի հասարակությանն ավելի համախմբեն և ամրացնեն: Գիտենք, որ երկիրը սոցիալական ծանրագույն վիճակում է, և այսպիսի մարտահրավերներ են մեր ամբողջ սահմանի երկայնքով: Այդ իմաստով ամենամեծ ծանրությունը հենց ձեզ է բաժին ընկնում:

 Ես հատուկ ուզում եմ նշել Եռաբլուրում պաշտպանության նախարարի արած հայտարարությունը, թե ժողովուրդը միշտ պետք է իմանա, որ նույնիսկ նման ծանր իրավիճակում բանակը կանգնած է ժողովրդի կողքին, որովհետև բանակը մի ինստիտուտ է՝ կազմված ժողովրդի զավակներից, որոնք անձնուրացաբար պատրաստ են իրենց գործը կատարել: Դուք տեսաք թե այդ զոհված օդաչուների ընտանիքների պահվածքը, թե այդ համեստ հետախույզների պահվածքը, ովքեր իրենց հատկացված գումարը փոխանցեցին այդ ընտանիքներին: Նախ՝ ժողովուրդը պետք է հպարտանա իր բանակով, երկրորդ՝ ժողովուրդը չպետք է կասկածի իր բանակի վրա: Ես ուզում եմ խնդրել մեր եղբայրներին ու քույրերին, երբ որ մենք մի հարված ենք ստանում, երբեք մի կասկածեք, որ դրա պատասխանը տալու ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում