La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր մեկնել է Իտալիա՝ Միլան՝ Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբանայի հետ հանդիպելու համար:
Հաղորդվում է, որ այս քայլով արգենտինացին ցանկանում է շնորհակալություն հայտնել համագործակցության համար:
Նախատեսվում է, որ երեք հայտնի անձինք երեկոյան ընթրելու են միասին:
Հիշեցնենք, որ Մեսսին պայմանագիր էր կնքել Dolce & Gabbana-ի հետ:










































