La Gazzetta dello Sport-ը գրում է, որ ըստ Սնեյդերի գործակալի՝ իր հաճախորդը կարող է արդեն վաղը դառնալ թուրքական «Գալաթասարայ»-ի խաղացող:
Նշենք, որ միլանյան ակումբը պատրաստ է 10 միլիոնի դիմաց հրաժարվել հոլանդացու ծառայություններից:
«Բանակցություններն սկսվել են երեկ: Այսօր Միլանից պատվիրակություն կժամանի: Ամեն ինչ կախված է նրանցից: Ամեն ինչ էլ հնարավոր է ֆուտբոլում: Հուսով եմ՝ գործարքը հաջողությամբ կպսակվի: Վաղն ամեն ինչ պարզ կդառնա»,- ասել է գործակալը:








































