Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հայաստանը՝ երկաթե ծուղակի առաջ

Ռուսաստանի և Աբխազիայի միջև օրերս կնքված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո ՌԴ նախագահ Պուտինը անսպասելի կերպով հայտարարել էր, որ կախված Աբխազիայի դիրքորոշումից, Ռուսաստանը պատրաստ է երկաթուղային հաղորդակցության ծրագիր իրականացնել դեպի Վրաստան և Հայաստան:

Այլ կերպ ասած՝ խոսքը, բնականաբար, աբխազական երկաթուղու վերագործարկման պատրաստակամության մասին է: Այս երկաթուղին շատ կարևոր է Հայաստանի համար, որը հնարավորություն կտա տրանսպորտային առավել նպաստավոր պայմաններ ունենալ ապրանքները ռուսական շուկա արտահանելու հարցում: Ավելին՝ աբխազական երկաթուղու առկայությունը կոմերցիոն տեսանկյունից շատ գրավիչ կդարձնի հայ-իրանական երկաթուղին, որով փաստորեն Հայաստանի միջոցով Իրանը կկապվի և Վրաստանին, և Ռուսաստանին:

Թվում է՝ ըստ էության այս հեռանկարները ոգևորիչ են և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար, սակայն այստեղ առաջ է գալիս Աբխազիայի կարգավիճակի հարցը, որում Վրաստանն ունի, բնականաբար, իր պահանջները և գնահատականները, և որը հենց ռուս-աբխազական պայմանագրի ստորագրումից հետո հնչեցրեց Վրաստանի նախագահը: Նա հայտարարեց, որ դա Վրաստանի դեմ գործողություն է, անեքսիայի քայլ: Մյուս կողմից, սակայն, տեսականում պետք չէ բացառել, որ չնայած հակամարտության առկայությանը, այնուհանդերձ կողմերը գան տրանսպորտային կոմունիկացիաները աշխատեցնելու համաձայնության:

Տեսականում սա բացառված չէ՝ տնտեսական համագործակցությունը չարգելակել քաղաքական հակամարտությունների պատճառով: Սակայն գործնականում նման նախադեպեր, այն էլ մեր տարածաշրջանում, չկան: Եվ գործնական առումով, մեղմ ասած, հավանական չէ, որ կլինի նախադեպ աբխազական երկաթուղու դեպքում: Այսպես, թե այնպես, անգամ ամենալավատեսական զարգացումների պարագայում հստակ է, որ խնդիրները վերաբերում են տարիների աշխատանքի և հսկայական ներդրումների:

Միաժամանակ, հայտնի է նաև, որ տարածաշրջանում կա առնվազն մեկ այլ խոշոր ծրագիր, որն արդեն իրականացվում է՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը, որի նշանակությունը Հայաստանի համար հարաբերական է: Մի կողմից այն Հայաստանը շրջափակող նախագիծ է, մյուս կողմից էլ անցնում է Ջավախքով և ըստ էության կարող է նպաստել Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակին, հետևաբար հայապահպանությանը: Միևնույն ժամանակ, անշուշտ, նույն այդ մասով առկա են բազում այլ մարտահրավերներ:

Այս ամենին զուգահեռ՝ մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց Ադրբեջանի տարածքով Իրանի հետ կապող երկաթուղի կառուցելու ռուսական մտադրության մասին: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կարող է միաժամանակ երկու խոշոր երկաթուղային նախագիծ իրականացնել: Հետևաբար՝ դրանցից առնվազն մեկի դեպքում Մոսկվան ինքն էլ համոզված չէ իր մտադրությունների իրատեսականության հարցում: Առավել ևս, որ երկու նախագծերը՝ աբխազականը և իրան-ադրբեջանականը, միմյանց հակադրվող նախագծեր են: Հետևաբար՝ Մոսկվան ամենայն հավանականությամբ փորձում է այս երկու նախագծերի հրապարակայնացման վրա սկսել դիվանագիտական նոր խաղ:

Ընդհանրապես, այս ամենում գլխավորը երևի թե հենց դա է՝ նմանօրինակ հայտարարությունների միջոցով քաղաքական-դիվանագիտական նախաձեռնություններ հանդես բերելն ու ընդհանուր կովկասյան խաղն առաջ տանելը: Այս տեսանկյունից Հայաստանին, բնականաբար, չարժե ոգևորվել հռչակվող նախագծերով և մտադրություններով: Առավել կարևոր է կենտրոնանալ խնդրի դիվանագիտական-քաղաքական կողմի վրա և հասկանալ այն խաղի էությունը, որ փորձ է արվում բորբոքել նմանօրինակ ենթակառուցվածքային մտադրությունների բարձրաձայնման միջոցով:

Հարավային Կովկասը չափազանց անկայուն ժամանակաշրջան է թևակոխել՝ իրատեսական ենթակառուցվածքային նախագծերի մասին խոսելու համար: Հետևաբար՝ դրանք կարող են լինել միաժամանակ թե գրավիչ հեռանկարներ, թե ծուղակներ, եթե մասնակից կամ հարակից սուբյեկտները չեն տիրապետում խաղի խորքային՝ քաղաքական-դիվանագիտական կամ ռազմա-քաղաքական բնույթին: Հայաստանի մոտեցումները պետք է ձևավորվեն ըստ այդմ՝ չտրվել որևէ գայթակղության կամ հակառակը՝ խաղալ դրա վրա, միանալով «խրախճանքին»:

Սակայն այստեղ էլ իր հերթին շատ կարևոր է, որ Հայաստանը նախ հստակեցնի, թե ինքն ինչ է ուզում և պատկերացնում տարածաշրջանում, ինչ օրակարգ, ինչ հայեցակարգ և տարածաշրջանային քաղաքականության ինչ ռազմավարություն ունի Հայաստանն ինքը: Եթե Հայաստանի մոտ բացակայում է այդ ամենը, ապա հազիվ թե հնարավոր լինի հաջողության հասնել թե ընդհանուր տարածաշրջանային խաղի ընկալման, թե դրանից բխող որոշումների կայացման հարցում: Իսկ այդ հարցում Հայաստանի վարած քաղաքականությունը վկայում է հակառակի մասին՝ Հայաստանը որպես պետություն չգիտե, թե ինքն ինչ է ուզում, քաղաքականություն վարողներն ունեն միայն անձնական ցանկություններ՝ բիզնեսի և իշխանության անվտանգություն ու երաշխիքներ, իսկ երկրի ներսում էլ բացակայում է այդ հարցերի վերաբերյալ քաղաքական ճնշումն իշխանության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում