Ավարտվել է դատական գործը, որը վերաբերում է անգլիական «Լիվերպուլ»-ի վաճառքի օրինական-անօրինական լինելուն(2010 թվական): Այս մասին գրում է «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը:
New England Sports Ventures (NESV) ընկերությունը, որ ձեռք էր բերել «Լիվերպուլ»-ն ամերիկացի գործարարներ Թոմ Հիքսից ու Ջորջ Ժիլեթից, կասկածվում էր անօրինական գործարքի մեջ: Ըստ ակումբի նախկին տերերի՝ գնորդներն անօրինական քայլեր են արել ու պետք է փոխհատուցեն դրանց դիմաց:
Նրանք նաև այդ գործարքում մեղադրում էին ակումբի ղեկավար անձնակազմից մի քանիսին: Արդյունքում վաճառքը համարվել է ամբողջովին օրինական:








































