Դանիական փոքրիկ Քոլդինգ քաղաքի բնակիչ, մուսուլման Հուսեյն Ալուչը որոշել է Սուրբ Ծննդյան երեկոյին իր տուն հրավիրել բոլոր նրանց, ովքեր իրենց միայնակ կզգան այդ երեկո: Հայտարարությունը տեղադրվել է Ալուչի Facbook-ի էջում և բազմաթիվ Like-երի արժանացել, գրում է The Local-ը:
Լինելով մուսուլման` նա, իհարկե, Սուրբ Ծնունդը չի նշում: Սակայն ցանկացողները Ալուչի տուն կարող են գնալ դեկտեմբերի 24-ի երեկոյան և ընթրել նրա ընտանիքի հետ:
Նա ասել է, որ այդ օրը որոշել է ընթրիք կազմակերպել իր երեխաների համար, և սեղանի շուրջ 3 ազատ տեղ կա:
Հյուրերին Ալուչը խոստանում է դանիական ավանդական Սուրբծննյան սեղան, որի գլխավոր ուտեստներն են «բադը, կաղամբը, շագանակագույն թանձրահյութով կարտոֆիլը»:










































