Իտալացի հնագետները Կոլիզեումի ներքին պատերին հայտնաբերել են բազմագույն պատկերներ` հայտնում է Agence France-Presse-ը:
Երկրորդ ու երրորդ հարկերի անցումներում, որը փակ է այցելուների համար, և որտեղ ներկայում ընթանում են վերականգնողական աշխատանքներ, հայտնաբերվել են կապույտ, կարմիր ու կանաչ որմնանկարներ:
Գործակալության տվյալով՝ հռոմեական ամֆիթատրոնի պատերին պատկերված են գլադիատորների հաղթանակներին նվիրված նկարներ, ինչպես նաև էրոտիկ տեսարաններ:
Corriere della Sera թերթի տեղեկություններով՝ դրանց թվում են նաև տղամարդու առնանդամի նկարներ:
Հետազոտողները Կոլիզեումի պատերին հայտնաբերել են նաև 7-րդ դարին թվագրվող գրություններ:
Որմնանկարներով անցումները զբոսաշրջիկների համար կբացվեն 2014թ. ամռանը:
Ինչպես նշում է Corriere della Sera կայքը, հայտնաբերված որմնանկարները վկայում են, որ Կոլիզեումի` մ.թ.ա. 80թ. կառուցված պատերի ներքին շերտը եղել է կարմիր, որոշ հատվածներ՝ կապույտ:










































