Thursday, 02 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների և պատգամավորական խմբի դիմումը՝ «Հեռուսատամարաթոն-2014»-ի կապակցությամբ

Այսօր տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որից հետո ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հրապարակել է ԱԺ խմբակցությունների և պատգամավորական խմբի դիմումը՝ նոյեմբերի 27-ին սպասվող «Հեռուսատամարաթոն-2014»-ի կապակցությամբ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի Հայրենակիցներ,

Նոյեմբերի 27-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Այն նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցման եզրափակիչ փուլին: Արցախը Հայաստանին կապող երկրորդ ժամանակակից ճանապարհի շահագործման համար կատարվել է մեծածավալ աշխատանք: Խնդիր է դրված 2015թ-ին ավարտել մայրուղու ասֆալտապատումը:

Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը թե անվտանգության, թե Արցախի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այդ ծրագիրն ունի նաև քաղաքական և հոգեբանական նշանակություն: Իրականացնելով այն, հայ ժողովուրդը վերահաստատում է Արցախի հարցում իր արդարացի դիրքորոշումը, տեր կանգնում ազատագրված հայրենիքի հզորացման գործին:

Հեռուստամարաթոնին մասնակցելու համար այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Արցախի պատվիրակությունը` հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Այդպիսով խորհրդանշվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը:

Թանկագին հայրենակիցներ,

Այդ միասնության ակունքն արցախահայության 1988թ. սկսած ազատագրական շարժումն է: Դա ոչ միայն պատիվ, այլև մեծ պատասխանատվություն է: և մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին պետք է մասնակցենք այդ պատասխանատվության գիտակցությամբ: Մենք դրանում չենք կասկածում և լիահույս ենք, որ նոյեմբերի 27-ին հայությունն իր մասնակցությամբ և դրամական ներդրումներով ևս մեկ անգամ աշխարհին կներկայանա որպես ինքնուրույն վճիռներ կայացնող և դրանց լուծմանը հետամուտ ազգ, որը 21-րդ դարի մարտահրավերներն ընդունում է արժանապատվորեն և իր միասնությամբ հաղթահարում դրանք: Ասվածի վկայությունը պետք դառնա նախանշված ժամկետներում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Դաշնակցություն»,

«Ժողովրդավարություն»,

«Հայրենիք» խմբակցություններ և

«Արցախատուն» պատգամավորական խումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում