Փետրվարի վերջին տեղի կունենա Ադրբեջանի և ԱՄՆ-ի Զինված ուժերի պատվիրակությունների բարձր մակարդակով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարությանը:
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն բարձրաստիճան սպաներ:
Հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր, ինչպես նաև կգնահատեն այդ ոլորտում արված աշխատանքը:











































