Daily Mail-ի տեղեկացմամբ՝ «Լիվերպուլ»-ն առանցքային ֆուտբոլիստներից մեկի՝ Ռահիմ Ստերլինգի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները:
Մերսիսայդյան ակումբի և 19-ամյա ֆուտբոլիստի համաձայնագրի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Ստելինգի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալ»-ը:







































