Գերմանիայի հարավում գտնվող Բադեն Վյուրթեմբերգ դաշնային երկրամասի հյուսիսում ուղղաթիռն ընկել է մայրուղու վրա, որի հետևանքով օդաչուն զոհվել է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելովՇվեբիշ Հալ շրջանի ոստիկանության ներկայացուցչին:
Նրա խոսքերով՝ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ օրվա երկրորդ կեսին Ա6 մայրուղու վրա՝ Շվեբիշ Հալ քաղաքի մոտ: Ուղղաթիռը դիպել է մայրուղու մոտով անցնող էլեկտրափոխանցման լարերին և պայթել: Ուղղաթիռի վառվող բեկորները ընկել են ճանապարհի վրա՝ դիպչելով ընթացող բեռնատարին:
«Ուղղաթռիում եղել է միայն օդաչուն, նա զոհվել է: Բեռնատարի վարորդը հրաշքով չի տուժել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ա6 մայրուղին անցնում է մի շարք խոշոր քաղաքների միջով: