Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է իր նոր մշակումը՝ համակարգչային մկնիկ հաշմանդամների համար, որը կհետևի օգտատիրոջ աչքերի շարժումներին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Նորույթը, որը ստացել է Eyecan+ անվանումը, թույլ կտա տպել տեքստեր և կատարել մի շարք այլ գործառույթներ: Այն սարքի կատարելագործված տարբերակ է, որը պետք է կրել ակնոցի նման:
Այդ սարքի օգնությամբ հաշմանդամները կարող են նկարներ թերթել, պատուհաններ բացել և այլն:
Հաջորդ տարի ընկերությունը մտադիր է հաշմանդամներին բարեգործական նպատակով նվիրել 100 միավոր սարք: Այդ տեսակի առաջին մկնիկը Samsung-ը ներկայացրել է 2011 թվականին: Համակարգչային մկնիկի նոր տարբերակը կվաճառվի ներկայումս շուկայում վաճառվող նմանատիպ սարքերից (գինը՝ մինչև 9000 դոլար) շատ էժան` 45 դոլարով:











































