«Պարի Սեն-Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվել` «Լիոն»-ի պաշտպան Դեյան Լովրենի հետ բախվելու համար: Նման որոշում է կայացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային լիգայի կարգապահական կոմիտեն:
Նշվում է, որ լսելով անձամբ Իբրահիմովիչի բացատրությունները` կոմիտեի անդամները նաև ուսումնասիրել և վերլուծել են խաղի տեսաձայնագրության մեջ միջադեպի դրվագը, խաղի մրցավարի և ՊՍԺ-ի ներկայացուցիչների հայտարարագրերը:
Կազմակերպության կարգապահական կոմիտեն եզրակացրել է, որ միջադեպը խաղային բնույթ է կրել, և սանկցիաների կարիք չի զգացվում:







































